Մամուլ 1 տարի առաջ - 08:52 25-07-2025

«Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը հայկական «Արարատ-Արմենիա»-ի եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի միջեւ։ Թեեւ խաղը միջազգային էր, եւ ակադեմիական տրիբունայի զգալի մասը զբաղեցրել էին «Ունիվերսիտատեա Կլուժի» երկրպագուները, խաղի ավարտին հայկական կողմի երկրպագուները բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումը՝ ոչ միայն ֆուտբոլային, այլեւ քաղաքական հարթության համատեքստում։ Ականատեսները«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ մարզադաշտում հնչել են բացականչություններ՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Մեր ձեւով» եւ այլ կարգախոսներ։

Չնայած տեղում գործող անվտանգության մեծաթիվ աշխատակիցներին՝ երկրպագուների բղավոցները կանխել չհաջողվեց։ Սա եւս մեկ վկայություն է, որ հասարակական տրամադրությունները երբեմն դուրս են գալիս մարզադաշտի սահմաններից՝ վերածվելով քաղաքական ուղերձների»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում