Սպորտ 3 տարի առաջ - 01:57 18-10-2022

«Ballon d'or» 2022. անվանակարգերի հաղթողները, երեկոյի ուշագրավ պահերը

Փարիզը լցվել էր ֆուտբոլային շնչով. «Շատլե» թատրոնում կայացավ Ոսկե գնդակի հանձնման, ինչպես նաև ֆուտբոլային տարվա ամփոփման հանդիսավոր արարողությունը։

Երեկոյի «զարդը», իհարկե, տղամարդկանց տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակն էր՝ Ոսկե գնդակը, որը հանձնվեց «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմային։ Մանրամասն՝ այստեղ։

Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ մրցանակին 2-րդ անգամ անընդմեջ արժանացավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Ալեքսիա Պուտելասը։



«Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակը հանձնվեց «Բարսելոնայի» ծագող աստղ Գավիին։

Լև Յաշինի անվան տարվա լավագույն դարպասապահի մրցանակը բաժին հասավ «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային։

Հատկանշական է, որ տարվա լավագույն թիմ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթին», որը նախորդ մրցաշրջանում նվաճել էր Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը, իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ճանապարհը զիջել էր «Ռեալին»։

Տարվա լավագույն հարձակվողը «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխված Ռոբերտ Լևանդովսկին է։

Երեկոյի ընթացքում հանձնվեց հատկանշական մրցանակ. հասարակական գործունեության համար Սոկրատեսի անվան մրցանակին արժանացավ «Լիվերպուլից» «Բավարիա» տեղափոխված Սադիո Մանեն։

Առաջին անգամ մրցանակների հանձնման արարողությունը կայացավ մրցաշրջանի ավարտից հետո։ Նախկինում մրցանակները հանձնվում էին օրացույցային տարվա վերջում։

Օգտատերերը նկատել են, որ Ոսկե գնդակի նորընծա դափնեկիր Կարիմ Բենզեմայի հանդերձանքը նման է լեգենդար Tupac-ի կերպարին.

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում