Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:18 23-07-2025

Նազելի Բաղդասարյանը Արցախն է ուրացել, Սրբազանին․ բնական է, որ ինձ «չի ճանաչում»

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ասել է. «Իր գործն է, իր իրավունք է...ես չեմ զարմանում, որովհետև էդ մարդիկ ուրացան մեր զինվորի թափված արյունը, մեր հաղթանակները, ուրացան Արցախը։ Վերջին հաշվով փորձեցին ասպատակել Վեհարանը։ Հետևաբար շատ նորմալ է, որ իրենք մոռանան այն մարդկանց, որոնց ժամանակին ճանաչել են, կամ որոշակի առնչություն են ունեցել իրենց հետ»։

Կարապետ Պողոսյանն ասում է, որ ժամանակին Նազելի Բաղդասարյանի մորը պատկանող ՀԸ-ում իրավական հաղորդման շրջանակներում, ունեցել է առնչություն Նազելի Բաղդասարյանի հետ։

«Նազելի Բաղդասարյանը Արցախն է ուրացել, Սրբազանին․ բնական է, որ ինձ «չի ճանաչում»,- նշեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ օրերս Կարապետ Պողոսյանն գրառում էր արել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ՝ մանրամասներ հայտնելով Սրբազանի և Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի երբեմնի «ջերմ հարաբերությունների» մասին։

Oragir.News-ը Նազելի Բաղդասարյանից ճշտել է իրավապաշտպանի տարածած տեղեկատվությունը։ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ չի ճանաչում Կարապետ Պողոսյան անուն ազգանունով մարդու։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին