Ավելին 1 տարի առաջ - 17:08 23-07-2025

Մայրը պատահմամբ դստերը գցել է գետը. աղջիկը հրաշքով փրկվել է

Չինաստանում երեք դուստր ունեցող մայրը որոշել էր լուսանկարվել գետի վրայով ձգվող քարե անցման վրա։ Նա կանգնած էր եզրին և փորձում էր կրտսեր դստերը վեր քաշել, երբ պատահաբար արմունկով հարվածել է միջնեկին։ Աղջիկը կորցրել է հավասարակշռությունը և ընկել ջուրը։

Հոսանքը նրան միանգամից տարել է կամրջի տակ, սակայն նրան հաջողվել է բռնվել գետում գտնվող քարի եզրից՝ փրկվելով ողբերգական ավարտից։ Դեպքը տեսանկարահանվել է, իսկ տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։

Օգտատերերը տեսարանը համեմատում են կինոժապավենի հետ և շնորհակալություն հայտնում ճակատագրին՝ աղջկա երջանիկ փրկության համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է