Մամուլ 1 տարի առաջ - 08:25 23-07-2025

Սամվել Բաբայանի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ Վահրամ Խորխոռունու սպանության «բացահայտմամբ» իշխանությունը սուր է կախել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխին, քանի որ կալանավորվածները նրա մտերիմներն են, մասնավորապես, Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանը, թեեւ նրանց հարաբերությունները հետագայում խզվել են:

Մեզ պատմեցին, որ սեւ կատու է անցել նաեւ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջեւ։

Մի ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել էին, եւ Փաշինյանն անգամ Բաբայանի հետ կապված պլաններ ուներ, ուզում էր 2026 -ի ընտրություններից առաջ նրա միջոցով համախմբել արցախցիներին եւ այդ էլեկտորատը հօգուտ ՔՊ-ի օգտագործել, սակայն Բաբայանը որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց ոմանց մոտ քննադատել, անգամ հայհոյել-վիրավորել է Փաշինյանին՝ փորձելով տարանջատվել նրանից:

Դա, բնականաբար, գցել են Փաշինյանի ականջը, եւ նա որոշել է պատժել Բաբայանին, հատկապես որ նրան չի հաջողվել արցախցիների մերան դառնալ։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից