Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:55 22-07-2025

Հայաստանը կարող է վետո դնել նախագծի վրա՝ ինքնիշխանության դեմ ենթադրյալ ոտնձգության պատճառով. Forbes-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցքին»

Չնայած բարենպաստ տնտեսական իրավիճակին՝ Հայաստանով միջանցքի նախագծի շուրջ զգալի ռիսկեր են պահպանվում։ Դիտորդները բանակցությունների լճացման հավանականությունը գնահատում են 60%, ինչը կարող է 12-18 ամսով հետաձգել նախագծի իրականացումը։ Այս մասին գրում է Forbes-ը։

«Հայաստանը կտրականապես հերքում է վարձակալության կամ տարածքային վերահսկողության փոխանցման վերաբերյալ որևէ հարցի քննարկումը։ Կանադայի հետախուզության և անվտանգության ծառայության (CSIS) վերլուծությունը հաջողության հավանականությունը գնահատում է ընդամենը 40-50%՝ նույնիսկ ՄԱԿ-ի երաշխիքների առկայության դեպքում, քանի որ Հայաստանը կարող է վետո դնել նախագծի վրա՝ ինքնիշխանության դեմ ենթադրյալ ոտնձգության պատճառով։

Նախաձեռնությունը ոչ թե պարզապես ենթակառուցվածքների զարգացման նախագիծ է, այլ ամերիկյան դիվանագիտական ստեղծարարության ավելի լայնածավալ փորձություն՝ գնալով բազմաբևեռ դարձող աշխարհի պայմաններում։ Հաջողությունը կվկայի Վաշինգտոնի՝ մրցակիցների ազդեցությանը հակազդող և միևնույն ժամանակ իրական տնտեսական շահերին ծառայող լուծումներ գտնելու կարողության մասին։ Անհաջողությունը կարող է վկայել վիճելի տարածաշրջաններում իրավիճակի վրա ազդելու ԱՄՆ-ի կարողության թուլացման մասին։
Եվրոպացի դաշնակիցների համար այս միջանցքը ճանապարհ է բացում էներգետիկայի իրական դիվերսիֆիկացման համար։ Մինչև 2030 թվականը ԵՄ-ում էներգիայի խնայողությունը կարող է հասնել 20-30 միլիարդ դոլարի, ինչը թույլ կտա անցում կատարել զրոյական արտանետումների և միևնույն ժամանակ նվազեցնել կախվածությունն ավտորիտար մատակարարներից։

Նախագիծը նաև կստուգի՝ արդյոք տնտեսական խթանները կարող են հաղթահարել պատմական վիրավորանքները։ ԵՄ զարգացման հիմնադրամների 2,5 մլրդ դոլարին Հայաստանի հնարավոր հասանելիությունը փոխզիջման հզոր խթաններ է ստեղծում, բայց միայն ինքնիշխանության հարցերը պատշաճ կերպով հաշվի առնելու պայմանով։

Մինչև 2027 թվականը նախագծի հաջող իրականացումը կարող է ապահովել տարեկան 20-50 մլրդ դոլարի առևտրային հոսք՝ Միջին միջանցքի թողունակության ընդլայնման շնորհիվ։ Համաշխարհային բանկը պոտենցիալ բեռնատարողությունը գնահատում է 11 մլն տոննա, ինչը արմատապես կփոխի եվրասիական լոգիստիկան։ Սակայն այս օգուտը կախված է Հայաստանի՝ զգայուն հարցերը հաշվի առնելու և միջազգային աջակցությունը պահպանելու կարողությունից»,- նշում է պարբերականը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է