Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 22-07-2025

Փաշինյանին կհաջողվի՞ 13% վարկանիշով իշխանությունը պահել․ քաղտեխնոլոգի կարծիքը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքներով՝ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել։ Այժմ այն կազմում է 13 տոկոս, մինչդեռ նույն կազմակերպության կողմից 2024-ի սեպտեմբերին անցկացված հարցումներով նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։

IRI-ի հարցման համաձայն նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, հասկանալու՝ որքանո՞վ են արժանահավատ այս հետազոտության արդյունքները և ի՞նչ նպատակով են այս հետազոտության արդյունքները հրապարակվում։

Հարցին, թե Փաշինյանին կհաջողվի՞ 13 տոկոս վարկանիշով իշխանություն պահել, թե՞ ոչ, Բադալյանը դժվարացավ պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը