Ներքին 1 տարի առաջ - 22:06 21-07-2025

Մեր ժողովուրդը չի՛ կարող հանդուրժել եկեղեցու, հովվապետի նկատմամբ Փաշինյանի հակաօրինական արշավը․ ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել․

Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։ Մասնավորապես, այդ գործողություններով խոչընդոտվելու է Մայր Աթոռի բնականոն գործունեությունը:

Այդ կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։ Առ այդ, դիմում ենք հանրությանը՝ չտրվե’լ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաիրավական սադրանքներին, չմասնակցե’լ նրա կողմից Վեհարան արշավելու ծրագրին, չդառնա’լ քրեական օրենսգրքով պատժելի համարվող խուլիգանության, զանգվածային անկարգությունների և այլ ծանր հանցագործությունների մասնակից։

Պահանջում ենք․
– ՀՀ գլխավոր դատախազից և քննչական մարմիններից՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ և նրան ներգրավել որպես մեղադրյալ,
– ՀՀ ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխարգելել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կողմից նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ այդպիսով չդառնալով նման մասշտաբների անօրինականության մեղսակից։

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քրեական օրենսդրության համաձայն, քաղաքացիները, ովքեր հանդես են գալիս նախապատրաստվող կամ իրականացվող ծանր հանցագործությունները կանխարգելելու դիրքերից՝ գործում են ՀՀ օրենսդրության համաձայն։ Դիմում ենք հավատավոր մեր ժողովրդին․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայ ինքնության առանցքային հենասյունն է, որ դարեր շարունակ պահպանել է մեր ժողովրդի գոյությունը։

Հայոց եկեղեցու շնորհիվ 21-րդ դար հասած մեր ժողովուրդը չի’ կարող հանդուրժել եկեղեցու, նրա հովվապետի և հոգևորականաց դասի նկատմամբ Հայաստանի վարչապետի հակաօրինական արշավը, ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

21.07.2025 թ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում