Արտաքին 1 տարի առաջ - 22:24 21-07-2025

Իսրայելը 2,1 միլիոն պաղեստինցու մեկուսացրել է Գազայի հատվածի 12% տարածքում․ ՄԱԿ

Գազայի հատվածում 2,1 միլիոն խաղաղ բնակիչ հայտնվել է ամբողջ պաղեստինյան անկլավի 12%-ը կազմող տարածքում՝ Իսրայելի զինվորականների տեղահանման հրամանների և ռազմական գործողությունների հետևանքով։

Այս մասին նշված է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) հրապարակած հայտարարության մեջ։

Համաձայն հուլիսի 20-ին հրապարակված զեկույցի՝ Գազայի այն տարածքը, որը գտնվում է տեղահանման հրամանների կամ Իսրայելի զինվորական վերահսկողության տակ, հասել է մինչև 87,8%-ի։

«Իսրայելի զինված ուժերի կողմից այսօր (հուլիսի 20-ին) տրված զանգվածային տեղահանման հրամանը ևս մեկ կործանարար հարված է հասցրել Գազայի հատվածում բնակիչների արդեն իսկ անկայուն կենսական ուղիներին։ Այսօրվա հրամանը վերաբերում է Դեյր ալ Բալահի մոտ 5,6 քառակուսի կիլոմետր տարածքին, որն ընդգրկում է չորս թաղամաս»,- նշված է զեկույցի մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նոր տարածքը ներառում է մի քանի մարդասիրական պահեստ, չորս առողջապահական կլինիկա, չորս բժշկական կետ և կարևորագույն ջրային ենթակառուցվածքներ: Այս ենթակառուցվածքին հասցված ցանկացած վնասը կունենա կյանքի համար վտանգավոր հետևանքներ։

Գրասենյակի տվյալներով՝ նոր հրամանը տարածվում է ամբողջ Դեյր էլ-Բալահ նահանգի վրա՝ մինչև Միջերկրական ծով՝ այդ կերպ ավելի մասնատելով պաղեստինյան անկլավը։ Արդյունքում կսահամանափակվի ՄԱԿ-ի և նրա գործընկերների՝ Գազայում անվտանգ և արդյունավետ տեղաշարժվելու կարողությունը, ինչպես նաև «մարդասիրական օգնության հասանելիությունը, երբ դրա կարիքն ամենաշատն է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը