Ներքին 1 տարի առաջ - 14:42 21-07-2025

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին

Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։

Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում է ավելի քան 100 երկրի առաջատար բանկերի գործունեությունը, մասնավորապես, բանկերի ռազմավարական նախաձեռնությունները, թվային լուծումները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումները:

Պարբերականը շեշտում է, որ 2024թ․-ի ընթացքում ռազմավարական գործընկերների միջոցով Ամերիաբանկին հաջողվել է ներգրավվել ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց թվում են 200 մլն դոլար՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), և 105 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաև կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը։

Հատկանշական է նաև Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելի 2024թ․ տարեկան աճը` 42.3% ՝ հասնելով 596 մլրդ դրամի (1.55 մլրդ ԱՄՆ դոլար)։

Բանկի ակտիվները 2024թ․-ին աճել են 33.6%-ով՝ հասնելով 1.9 տրլն դրամի, իսկ մասնաբաժինը շուկայում՝ 17.1%-ի։ Ըստ պարբերականի, այս ցուցանիշները վկայում են Ամերիաբանկի շոշափելի դիրքը և ազդեցության ընդլայնումը Հայաստանի բանկային համակարգում։

2024թ․-ին Բանկն ապահովել է գործարքների 99%-ի և վաճառքների ավելի քան 50%-ի օնլայն իրականացում։ Նշվում է նաև, որ նախորդ տարվա համեմատ MyAmeria հավելվածի ամսական ակտիվ մուտքերն ավելացել են 51.3%-ով, իսկ հավելվածի միջոցով իրականացված գործարքների քանակը՝ 46.3%-ով։

Ըստ Euromoney-ի, այս հաջողությունները վկայում են Ամերիաբանկի ռազմավարական հեռատեսության և գործառնական գերազանցության մասին, ինչպես նաև՝ հանձնառությունը տեխնոլոգիական նորարարությունների ընդլայնման և հայկական տնտեսության առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղղությամբ։

«Այս պատվավոր մրցանակը վերահաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարության ու հետևողական աշխատանքի արդյունավետությունը։ Այն նաև ընդգծում է մեր առաջընթացը թվային լուծումների շարունակական բարելավման ուղղությամբ և Ամերիաբանկի կարևոր ներդրումը տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ Euromoney-ի գերազանցության մրցանակը մեր թիմի, մեր հաճախորդների և գործընկերների համատեղ ձեռքբերումն է, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։ Այն մեզ ոգևորում է, որ էլ ավելի մեծ եռանդով շարունակենք աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման և կյանքի որակի բարելավման»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ՝ www.ameriabank.am:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին