Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:26 20-07-2025

Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին

Այսօր (նկատի ունի երեկ - խմբ.) հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մասին կարևոր հայտարարություններ են հնչեցրել ԱՄՆ ու Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է համարում: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի սենատորների հետ ճաշի ժամանակ:

Թվարկելով իր նախագահության օրոք արտաքին դիվանագիտական հաջողությունները՝ Թրամփը դրանց շարքում շատ հպանցիկ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել:

«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և [խաղաղության համաձայնագիրը] բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, ադրբեջանական կողմը նման առաջարկ արել է Աբու Դաբիում, այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում, մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլորի էջերի նախաստորագրումը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը՝ կրկնելով Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Թեև Թրամփի և Ալիևի հայտարարություններն արտահայտում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ դրական զարգացումներ, դրանք ներդաշնակ չեն։

Թրամփն այն ներկայացնում է որպես գրեթե կատարված փաստ՝ քարոզչական, ներքաղաքական համատեքստում արձանագրելով իր վարչակազմի հաջողությունները, մինչդեռ Ալիևը շարունակում է պայմանավորել դրա իրականացումն իր քաղաքական պահանջներով։

Այս համատեքստում անորոշությունը զգալի մեծ է՝ ստվերում թողնելով թույլ լավատեսությունը:
Թրամփի լավատեսության հիմքում, թերևս, Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկությունն է, որի վերաբերյալ, սակայն շատ կտրուկ դիրքորոշում ունի Ադրբեջանի նախագահը

«Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք՝ Ադրբեջանի մի մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ըստ այդմ, ձևավորվում է մի վտանգավոր համատեքստ:
Վաշինգտոնը, Բաքուն և Անկարան Երևանին հակում են հերթական զիջման, այս անգամ՝ Սյունիքի ճանապարհի մասով:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայնի այն բանի հետ, որ Հայաստանի մի հատվածը «վիճելի տարածք» է՝ դրա դիմաց ստանալով ոչ թե Հայաստանի շրջափակման վերացում կամ երաշխավորված խաղաղություն, այլ ընդամենը խաղության պայմանագրի նախաստորագրում:

Նախաստորագրումը իրավական պարտավորություն չի ծնում։ Այն առավելապես ունենում է քաղաքական բնույթ և կարող է դրվել հետագա ստորագրման հիմքում։

Զարգացումների նման ընթացքը ձեռնտու է Փաշինյանին, բայց ոչ Հայաստանին:
Անգամ նախաստորագրված պայմանագիրը Փաշինյանը հաղթաթուղթ է դարձնելու 2026-ի ընտրություններում՝ մանիպուլացնելով հասարակությանը:

Այս ճանապարհը Հայաստանին խաղաղություն չի բերելու՝ մեր երկիրը դնելով պերմամենտ զիջումների ռեժիմում:

Եթե պայմանագրի նախաստորագրման համար Հայաստանը համաձայնում է միջանցքային տրամաբանության Սյունիքի ճանապարհի հարցով, մնում է ենթադրել, թե Ալիևը՝ պայմանագիրը ստորագրելու դիմաց, ի՞նչ զիջումներ է պարտադրելու Փաշինյանին՝ 2026-ին նրա իշխանության հնարավոր վերարտադրությունից հետո:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ