Արտաքին 1 տարի առաջ - 23:26 18-07-2025

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնելու պայմանը

Բանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, եթե մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Երեկ երեկոյան ես տեսակոնֆերանս եմ ունեցել եվրոպական երեք երկրների (E3) արտգործնախարարների և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցչի հետ։ Ես հստակ արտահայտել եմ հետևյալ կետերը։

Հենց Միացյալ Նահանգներն են դուրս եկել 2015 թվականին ԵՄ-ի մասնակցությամբ երկու տարվա համակարգված ջանքերի արդյունքում ձեռք բերված համաձայնագրից, ոչ թե Իրանը. և հենց ԱՄՆ-ն է այս տարվա հունիսին լքել բանակցությունների սեղանը և դրա փոխարեն ընտրել ռազմական տարբերակը, ոչ թե Իրանը։

Բանակցությունների ցանկացած նոր փուլ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մյուս կողմը պատրաստակամություն ցուցաբերի արդար, հավասարակշռված համաձայնագրի, որը հիմնված է փոխադարձ շահերի վրա։

Եթե Եվրոպական միությունը և եվրոպական երեք երկրները ցանկանում են կառուցողական դեր խաղալ, նրանք պետք է պատասխանատու գործեն և հրաժարվեն սպառնալիքների ու ճնշումների հնացած քաղաքականությունից, ներառյալ «Snapback» մեխանիզմը գործի դնելու սպառնալիքները, որը որևէ բարոյական կամ իրավական հիմք չունի»,- նշել է Արաղչին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին