Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 18-07-2025

Կրթությունը կարևոր է, բայց Փաշինյանը չէ, որ դա պետք է ասի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 17-ի նիստում առաջարկեց 2025 թվականի սեպտեմբերի 1-ից նորակառույց դպրոցներում փակցնել «Լավ սովորիր, որ լավ ապրես» պաստառը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այս պաստառի վերաբերյալ հանրային քննարկում է անցկացվել: Նա նաև համոզմունք հայտնեց, որ սա շատ պրակտիկ ուղերձ է, և դրա ճշմարտացիության մեջ կասկածելու որևէ առիթ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում իրականացրել է հարցում՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները համամի՞տ են այս տեսակետին։

Հարցման մասնակիցների մեծ մասը համաձայնեց, որ կրթությունը կարևոր դեր ունի կյանքի որակի բարձրացման գործում, սակայն մարդիկ ընդգծեցին, որ լավ սովորելը միշտ չէ, որ լավ կյանքի հիմնական երաշխիքն է։

«Առանց Փաշինյանի ասելուն էլ՝ պետք է հասկանալ, որ լավ սովորելը շատ կարևոր է։ Գիտելիք ունենաս՝ լավ կապրես, լավ կվաստակես։ Բայց միայն դրանով չի սահմանափակվում ամեն ինչը։ Այստեղ նաև բախտի գործոն կա»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի շեշտեց, որ այս միտքը նոր չէ․ «Փաշինյանը Ամերիկա չի հայտնաբերել։ Լավ ապրելը հարաբերական է։ Մարդ կա՝ մանկուց մի բուռ սերմուկ է կրծել ու դա է համարում լավ ապրել, մարդ էլ կա՝ չալաղաջ է ուտում ու համարում, թե լավ է ապրում»,- ասաց նա։

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ թեև մեծամասնությունը կարևորում է կրթությունը, սակայն լավ ապրելը, հասարակության մի հատվածի կարծիքով՝ կախված է նաև բախտից, կապերից, երկրի ընդհանուր վիճակից, նյութական հնարավորություններից, սոցիալական դիրքից և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը