Ներքին 1 տարի առաջ - 17:00 18-07-2025

Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար

Ամերիաբանկի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։

Հիշեցնենք, որ 2022 թ. հունվարի 18-ից Ամերիաբանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարելու Apple Pay-ով վճարումներ ֆիզիկական վճարման հազարավոր կետերում: Այսուհետ Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև օնլայն գնումներ կատարելու համար այն հավելվածներում և կայքերում, որտեղ այդ հնարավորությունն ակտիվացվել է։ Ընդ որում, վճարային տվյալները մուտքագրելու կարիք չկա, քանի որ նույնականացումը կատարվում է ինչպես սովորական POS վճարումների դեպքում՝ Face ID-ի կամ Touch ID-ի միջոցով, և նույնքան անվտանգ է, արագ ու հարմարավետ։

Նշենք, որ Ամերիաբանկի vPOS ծառայությունից օգտվող բոլոր բիզնես հաճախորդները կարող են ակտիվացնել Apple Pay-ով վճարումների ընդունման հնարավորությունը և սկսել այս եղանակով վճարումներ ընդունել իրենց օնլայն խանութներում ու հավելվածներում:

Հավելենք, որ Ամերիաբանկի vPOS ևս հնարավոր է ստանալ ու ակտիվացնել օնլայն՝ MyBusiness.am հարթակի միջոցով։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում