Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:05 16-07-2025

Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձյալ ոչնչի դիմաց. սա Էրդողանի նշած «ավելի ճկուն մոտեցումն է»

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշվարկներ չեն, դրանք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված նոր համաձայնություններով։

Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնված է հերթական զիջումը՝ այս անգամ Սյունիքը՝ «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։

Այսօր Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին (մինչև հիմա հերքում էին)։

Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը լինելու են սահմանափակ։ Սա Էրդողանի նշած՝ «ավելի ճկուն մոտեցման» բովանդակությունն է։

Սա Մակրոնի և Արևմուտքի կողմից խրախուսված ավելի խիզախ քայլերի պտուղներն է։

Միջանցք՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, զիջում՝ դարձյալ ոչնչի դիմաց։

Սակայն, սա զուտ ներհայաստանյան հարց չէ, սա նաև աշխարհաքաղաքական խնդիր է։ Սա նոր փոթորկի սկիզբն է՝ ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար։

Հատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլև ՀՀ միջազգային գործընկերների՝ տարածաշրջանում կայունության և ինքնիշխանության պաշտպանման ուղենիշներին:

Նիկոլի ռեժիմը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով` ոչ թե կայունություն ու խաղաղություն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնությունների ու անկայանության նոր շղթայի՝ անկանխատեսելի հետևանքներով։

Շատ հստակ է, որ այս առաջարկի համատեքստում քննարկվող «ամերիկյան», «եվրոպական» ընկերությունների անուններն ընդամենը խայծ են՝ տպավորություն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխավոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն։

Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության բոլոր բացասական հետևանքներն ուղիղ իրենց վրա։ Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սյունիք միայն վատթարացնելու է այս վիճակը։

Ուզում եմ նաև հստակ ասել. անկախ մեր նկատմամբ իրականացվող բռնաճնշումներից, բանտարկություններից, հեղինակազրկմանն ուղղված արշավներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դեմ։ Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը։

Մենք անելու ենք մեզնից կախված ամենը՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրի խափանման համար։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին