Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:12 16-07-2025

Զբոսաշրջությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և Հունաստանի համար

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև 2024 թ․ փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի “Ներդրումների աջակցության կենտրոն” հիմնադրամի և “Enterprise Greece”-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության հիման վրա այդ երկու կառույցների միջև համագործակցությանը։

Կողմերը քննարկել են երկու երկրների տարբեր գործադիր մարմնի տարբեր գերատեսչությունների միջեւ առկա ակտիվ համագործակցությանը, ինչպես նաև մի շարք ուղղություններով ձեռնարկվելիք նախաձեռնություններին ու քայլերին։ Կարևորվել է զբոսաշրջության ոլորտում բազմաշերտ համագործակցության ծավալումը` հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը Հայաստանի և Հունաստանի համար։

Դեսպան Մկրտչյանը հավելել է, որ Հայաստանը մշտապես մասնակցում է Սալոնիկում կազմակերպվող Միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև Ֆիլոքսենիա զբոսաշրջային ցուցահանդեսին՝ 2022 թ-ին առաջին անգամ ունեցել է պատվավոր հյուրի կարգավիճակ, ինչը մեծ տեսանելիություն է ապահովել Հունաստանում։

Տնտեսական ակտիվություն ապահովելու նպատակով փոխադարձ ընդգծվել ոլորտային համագործակցության ծավալումը, B2B միջոցառումների, մասնագիտացված բիզնես ֆորումների կազմակերպումը, ինչը էլ ավելի կխթանի տնտեսվարողների հետաքրքրությունը երկկողմ ներդրումների ուղղությամբ։

Փոխնախարար Թեոհարիսն իր հերթին նշել էր, որ Հունաստանը աջակցում է Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրագործման ընթացքում և այդ համատեքստում ու ԵՄ շրջանակներում ըստ անհրաժեշտության պատրաստ է անել ավելին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը