Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:25 15-07-2025

Ռուսաստանը արգելել է Հայաստանից ծաղիկների արտահանումը. տնտեսվարողները մնացել են առանց պարզաբանումների

Շուրջ 20 օր է՝ ինչ ծաղկի արտահանման արգելքով պայմանավորված՝ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ծաղիկ արտահանողները, գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Դեռևս հունիսին վերջիններիս ընդունել էին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները՝ խոստանալով օր առաջ լուծել խնդիրը, սակայն, առ այսօր չկա որևէ դրական տեղաշարժ։

Նշված տնտեսվարողներին չի տրվում պաշտոնական պարզաբանում, թե ինչո՞ւ է ռուսական կողմը արգելել Հայաստանից ծաղիկների արտահանումը։

Մինչ իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված են «ահաբեկիչների» հայտնաբերմամբ և հակաեկեղեցական գործողություններով, բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գյուղատնտեսությունն ու արտահանումը հայտնվել են խայտառակ վիճակում։

Վարկերով ջերմոցներ ստեղծած մեր հարյուրավոր հայրենակիցներն ամեն օր կրում են ֆինանսական ահռելի կորուստներ, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ ոլորտի համար։ Չկարողանալով այդ քանակության ծաղիկներն իրացնել տեղի շուկայում՝ արտահանողները ստիպված են լինում թափել դրանք։

Խնդրի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որի վարած քաղաքականությունը ջախջախիչ հարված է հասցնում մեր տնտեսությունը։ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը հանգեցնելու է կործանարար հետևանքների։ Դե, իսկ ոլորտի պատասխանատու նախարարը «չափազանց կարևոր» հանձնարարություն է կատարում՝ միանալով հակաեկեղեցական, հակազգային արշավին՝ իրեն վստահված ոլորտը թողնելով բախտի քմահաճույքին:

Քանի սրանք են իշխանության, որևէ խնդրի լուծման սպասել պետք չէ։ Իշխող խմբակն իր անմիջական պարտավորությունները 7 տարում չի կատարել և չի կատարելու։ Սրանց վերջնանպատակը մեկն է՝ մեր տնտեսությունը հանձնել թուրքերին»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում