Արտաքին 1 տարի առաջ - 20:51 14-07-2025

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Patriot համակարգեր. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Ուկրաինա Patriot հրթիռների համար զենիթային մարտկոց կուղարկվեն, հաղորդում է Reuters-ը։

Նա պարզաբանել է, որ 17 նման համակարգեր պատրաստ են առաքման։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պետք է համաձայնության գալ. «Ես զգացի, որ կարող էինք դա չորս անգամ անել»։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա կգնվի, որը կտրամադրվի ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու համար, և արագ կբաշխվի։

«Այսօր համաձայնագիր կնքեցինք, ըստ որի նրանց զենք կմատակարարենք, և նրանք կվճարեն դրա համար։ Դա շատ կարևոր գործարք է։ Մենք խոսում ենք միլիարդավոր դոլարների արժողությամբ ռազմական տեխնիկայի մասին, որը կգնվի Միացյալ Նահանգներից, կփոխանցվի ՆԱՏՕ-ին և արագորեն կհասցվի մարտադաշտ», – նշել նա։

Թրամփը շեշտել է, որ զենքի ծախսերը կհոգան ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այլ ոչ թե ամերիկացի հարկատուները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին