Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:38 13-07-2025

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած՝ որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին

Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար.

1) վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության խոսքերին, այս կամ այն անձին բռնելու ու «պետության համը բերանում թողնելու» ցուցումներին,

2) քննության փուլում գտնվող գործով ԱԺ իշխող ֆրակցիայի կողմից ընդունված հայտարարությանը, որում անձանց արարքին տրվում է «վերջնական» քրեաիրավական գնահատական,

3) քննչական կոմիտեի վարքագծին, որը ՄԻՊ հայտարարությունից հետո էլ բանեցնում է իրենց պաշտպանյալներին տեսակցել ցանկացող փաստաբաններին ժամերով սպասեցնելու ապօրինի պրակտիկան,

4) ՄԻՊ աչքի առաջ անձին իր քաղաքական դիրքորոշման համար «լեզու ու ականջ կտրելու» սպառնալիքներին,

5) տարբեր խաղաղ հավաքների մասնակիցների մեքենաներն ապօրինաբար ու ամիսներով չվերադարձնող ոստիկանությանը,

6) «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի պահանջների խախտումներին: Օրինակ` նույն Սամվել Վարդանյանի դեպքով մեկ տարի և երեք ամիս է հանրային քրեական հետապնդումներ հարուցված չեն ուղեկցթղ ոստիկանների նկատմամբ: Օրինակ` տեսախցիկների առջև տասնյակ ոստիկաններ ծեծել են պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, Աբրահամ Գասպարյանին, հավաքների մի շարք մասնակիցների: Ոստիկանության բաժիններում ծեծի են ենթարկվում բազմաթիվ քաղաքացիներ (ոչ քաղաքական գործերով),

7) խաղաղ հավաքների մասնակիցներին հենց երթ անցկացնելու, քնապարկ օգտագործելու կամայական արգելիքն (հենց երեկ երեկոյան, որի մասին ՄԻՊ-ին հայտնել եմ),

8 ) ՀԱԵ սպասավորների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից ծաղրական, հեգնական, վուլգար պահվածքին ու ՀԱԵ ներքին գործերին միջամտելու փորձերին.

9) ՔԿՀ-ներում «խուզարկությունների» պատրվակով իրականացվող դաժան վերաբերմունքի դեպքերին (որոնց ամիսներ շարունակ անդրադառնում են տարբեր իրավապաշտպանների, իսկ երեկ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակային կռրպով շատ կոնկրետ դեպքեր է մատնանշել)...

Այս շարքն անվերջանալի է, սակայն տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին:

Հիշեցնում եմ, որ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՄԻՊ խնդիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանումն ու խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումն է, ուստի փաստաբանների վարքագիծը քննելու փոխարեն, ՄԻՊ-ն ունի սահմանադրական միանգամայն այլ պարտականություն»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ