Ներքին 1 տարի առաջ - 13:26 13-07-2025

Երեխայի սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր, իսկ գլուխը և ձեռքի ափերը՝ շատ տաք. Փոստանջյանը՝ 8 ամսական փոքրիկի մասին

Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը գրում է․

«Այսօր՝ 13.07.2025 թ., վաղ առավոտյան այցելել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ տեսնելու Լիանա Հարությունյանին։ Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը: Լիանա Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք:

Երեխան ամբողջ գիշեր շատ անհանգիստ է եղել, լուծել է և նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը, ով հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «Սմեկտա» դեղամիջոց և հեղուկ: Այսինքն, մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել:

Ես երեխային վերցնելով գիրկս նկատեցի, որ երեխայի թոքերը խզում են, երեխայի սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր, իսկ գլուխը և ձեռքի ափերը սովորականից շատ տաք էին: Իմ կարծիքով երեխան ջերմում էր:

Ակնհայտ է, որ բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են։

Բանտախուցը, որտեղ գտնվում են փոքրիկ Ջուլիան և նրա մայրը, բացարձակ պիտանի չէ որպես ութ ամսական երեխայի համար կեցության վայր:

Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։

Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։

Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է:

Հարգելի տիկնայք,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքերի պաշտպան
Անահիտ Մանասյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,
արդարադատության նախարար Սրբուհի Գալյան ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արձագանքել այս իրավիճակին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան