Ներքին 1 տարի առաջ - 12:13 13-07-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 20 շենքի բակում հսկայական ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ ճյուղի կոտրվելու հետևանքով վնասվել են նաև էլեկտրականության և ինտերնետի լարերը և կայանված «Hyundai» և «Fit» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության և Ucom կապի աշխատակիցները, սակայն վերջիններս ոչ մի գործողություն չկարողացան անել, քանի որ Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այդպես էլ չժամանեցին դեպքի վայր, որպեսզի ծառը հատուկ էլեկտրական սղոցներով մասնատեն։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի հանձնարարականով ժամանեցին Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները, սակայն աշխատանքները պետք է կատարեին քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, բայց ինչպես միշտ ժամը 17:00-ից հետո նշված հիմնարկում ոչ մի անձ չես գտնի, իսկ շաբաթ-կիրակի օրերին էլ նրանց չի հետաքրքրում՝ եթե քաղաքում նման դեպքեր լինեն, ո՞վ պետք է օգնության հասնի։

Այս խնդիրն ամեն անգամ բարձրաձայնվում է, ամեն անգամ այդ հիմնարկի տնօրեն Արմեն Բեգոյանը ջրից չոր է դուրս գալիս՝ արդարանալով, թե իրենք աշխատանքային օրերին ժամը 17:00-ից հետո և շաբաթ կիրակի ոչինչ չեն անում։ Ստացվում է՝ այդ հիմնարկին ընդհանրապես չի հուզում այս խնդիրը, ինչը պետք է մտահոգի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ծառի վրա կան էլի վտանգավոր ճյուղեր, որոնք ամեն պահի հնարավոր է կոտրվեն։

Իսկ բնակիչներն էլ նշում էին, որ դեռ օրեր առաջ են նշված ճյուղի համար դիմել Երևանի քաղաքապետարան, ժամանել են Ա. Բեգոյանի հիմնարկից, նայել ու ասել են, թե էս ճյուղը 20 տարի էլ անվնաս կմնա, սակայն 20 օր էլ չանցած՝ այն կոտրվել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում