Արտաքին 1 տարի առաջ - 23:39 12-07-2025

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Փարիզի Բուժիվալ արվարձանում Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր է կնքվել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնագիրը որակել է «պատմական»։ Նրա խոսքով՝ Նոր Կալեդոնիայի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տևել են 10 օր:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն ևս ողջունել է «յուրահատուկ կազմավորման» ստեղծման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ դա կամրագրվի Ֆրանսիայի Սահմանադրության մեջ:

Լրատվամիջոցների տվյալով՝ փաստաթուղթը նախատեսում է նոր պետության ստեղծում, որը մասամբ կախված կլինի Ֆրանսիայից։ Ենթադրվում է, որ Նոր Կալեդոնիայի բնակիչները կստանան առանձին քաղաքացիություն և կկարողանան ունենալ երկու անձնագիր: Բացի դրանից՝ նոր պետությանը կարող են փոխանցվել սեփական միջազգային քաղաքականություն վարելու լիազորություններ:

Նախորդ տարի Նոր Կալեդոնիայում անկարգություններ էին տեղի ունեցել, երբ Ֆրանսիայի խորհրդարանը կղզում տեղական օրենսդիր ժողովի ընտրությունների ընթացակարգը փոխելու մասին օրենք էր ընդունել։ Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել և զինվորականներ ուղարկել Նոր Կալեդոնիա:

Նոր Կալեդոնիայի շուրջ թեժացել էին Փարիզի և Բաքվի հարաբերությունները: Ֆրանսիան մեղադրել էր Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգություններ հրահրելու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան