Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:13 11-07-2025

Չկա բան, որ Նիկոլն ասել ու չի արել հակառակը. որքան նա խոսի ինքնիշխանությունից, ՀՀ ինքնիշխանությունն այդքան ավելի զիջելու է

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

Ի գիտություն Նիկոլի

1.) Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի Վրաստանով տարանցվող հաղորդակցության բոլոր ուղիները՝ ավտոճանապարհներ, երկաթուղի (Բաքու-Թբիլիսի-Կարս), նավթամուղ (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան) ու գազամուղ (Բաքու-Թբիլիսի-Էրզրում): Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության այլընտրանք ունի նաև Իրանի տարածքով:

2.) Քո ասած «խաղաղության խաչմերուկը», որ, ինչքան էլ մոլորեցնես, փաստացի նույնն է, ինչ Ալիևի ասած «Զանգեզուրի միջանցքը», հաճախ ինքդ ու սազանդարներդ ներկայացնում եք ոչ միայն Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանին կապելու համատեքստում, այլև իբրև մի գլոբալ ձեռնարկ՝ Արևելքը Արևմուտքին, միջինաասիական ու չինական շուկաները եվրոպականին կապող համարյա թավշյա ու հեղափոխական մի նախաձեռնություն, ինչից Հայաստանը շահելու է տնտեսապես, և բարձրանալու է նրա անվտանգությունը: Այդ հարցում քեզ ձայնակցում է նաև ԵՄ-ն:

3.) Քեզ մոտ բա հարց չի առաջանու՞մ, թե նշված Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա արդեն առկա հաղորդակցության ուղիները ինչու՞ չեն կարող ծառայել միջինասիական ու չինական շուկաները ԵՄ-ի շուկային կապելու համար, ու այն պարտադիր պիտի անցնի հենց Սյունիքով (մանավանդ, որ քո ականջին փսփսում են, թե խորքային նպատակը աշխարհաքաղաքական է՝ Ռուսաստանն ու Իրանը շրջանցող հաղորդակցությունն է):
Միթե՞ հիմա էլ հավատում ես, որ այդ կերպ քո արտաքին հովանավորներն իրոք ցանկանում են օգնել Հայաստանին: Քեզ չէ՝ Հայաստանին: Ինչպե՞ս կարող են առկա ու ժամանակակից ենթակառուցվածները լինեն քիչ նախընտրելի, քան այն, ինչ դեռ պիտի կառուցվի, եթե հռչակված նպատակի հարցում քեզ չեն խաբում: Էլ չասած այդ ամենին էական խոչընդոտ հանդիսացող հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները:

4.) Որքան էլ, քեզ միամիտի տեղ դրած, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը հեգնանքով ներկայացնես որպես երևակայական ու առասպելական, գոյություն չունեցող ինչ-որ Մեծ Թուրանի լույսի ներքո, իբրև թե հայաստանյան կասկածամիտ ընկալումները հիմնված են հայերի միֆական վախերի վրա, իսկ քեզ էլ՝ իբրև քաղաքական ռացիոնալ գործիչ, ինքդ հո լավ գիտես, որ Ադրբեջանի հետ Սյունիքով ցամաքային ուղիղ ու երաշխավորված կապ ունենալը Թուրքիայի համար ոչ թե քո ասած երևակայական Մեծ Թուրքանի ծրագրի մի մաս է, այլ քաղաքական ռեալպոլիտիկի պարզ թելադրանք:

Պատմական նվաճում, ինչը Թուրքիային ցեմենտում է որպես հարավկովկասյան մեծ տերություն, պարտված ու փլուզված անվտանգային համակարգով Հայաստանը տեսանելի հեռանկարում վերածելով ինքնիշխանությունից զուրկ ու վասալական կախվածության մեջ հայտնված մի քվազիպետություն:

Չկա բան, որ Նիկոլն ասել ու չի արել լրիվ հակառակը: Որքան նա խոսի ինքնիշխանությունից, վստահ եղեք, որ Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի զիջելու է:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ