Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 4 տարի առաջ - 16:58 14-07-2022

Նիկոլն ասաց, իսկ Փաշինյանն արեց... հակառակը․ «սերդեչնի պրիվետ» Արութին Զիմզիմովից

Այսօր Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության կողմից ներկայացված նախագծին, որով առաջարկվում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունից արագաչափերով և տեսախցիկներով վերահսկման գործառույթը վերցնել և տրամադրել ոստիկանությանը, որը դա կիրականացնի ՊՈԱԿ-ի միջոցով։

Բանն այն է, որ Փաշինյանը ժամանակին խոստանում էր ոչ թե այդ բիզնեսը խլել Սաշիկից, այլ հակառակը՝ ընդհանրապես վերացնել արագաչափերն ու տեսախցիկները, նույնիսկ ոտանավոր էր գրել այդ մասին․ «Նամակ ստացա այսօր՝ նրբագեղ, թիթեռի քաշի, Բացեցի, սիրածս չէր, «Վճարի՛ր 5 հազար․ Սաշիկ»։ Նամակ ստացա այսօր, կարծեցի՝ կանչում են ճաշի, Բացեցի, ախորժակս փակվեց, «Վճարիր 5 հազար․ Սաշիկ»»,- արտասանում էր Փաշինյանն ու փակում տեսախցիկը, իսկ այսօր ծառայությունը մասնավորից վերցնելը հանրությանը ներկայացվում է որպես դարակազմիկ ձեքբերում։

Ի դեպ, 4 տարվա պաշտոնավարման ընթացքում այդպես էլ չապացուցվեց, որ Սաշիկը այդ գործից փայ ունի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա

Ձեզ գուցե հետաքրքրի