Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:52 24-06-2024

Նիկոլն ամեն ինչ արեց, որ մարդիկ հիասթափվեն ու գնան երկրից. Գյումրիի վթարային շենքի բնակիչ

1988 թվականի աղետալի երկրաշարժից 36 տարի անց եթե Գյումրիում որոշակիորեն լուծվել է անօթևանության խնդիրը, ապա վթարային շինությունների հարցն այդպես էլ անլուծելի է մնացել:

Շիրակի մարզում վթարային է համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են։ Ավելի քան երեք տասնամյակ Գյումրիի վթարայինների խնդրի լուծումը ձգձգվում է:

Վերջին տվյալներով` Գյումրիում վթարային են համարվում 92 շենքեր, որոնցից առանձնացվում են Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնք 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայինություն ունենք։



Կառավարությունը վթարային շենքերի բնակիչների համար ժամանակ առ ժամանակ լավ նորություններ է հայտնում, որոնք այդպես էլ մնում են բարի ցանկությունների շրջանակներում։

«30 տարի մենակ փափուկ բարձ կդնեն գլխներիս տակ ու կճամփեն։ Մե օրմ էս պանելները մեկի գլխին կընկնի։ Փլուզվիգը, առաստաղից երկինքը կերևա... Շունն էլ գարուն գելնի, էս ինչ պայմաններ են, դուրսը 21-րդ դարն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Անտառավան 26 շենքի բնակիչ Քնարիկ Մկրտչյանը։

Նույն շենքից մեկ այլ բնակիչ էլ ասում է` թե առաջ ԲԳՎ-ին դեմ էինք, հիմա դրան էլ ենք հոժար։

«Ապրելը դժվար է, անմարդկային պայմաններ են, ջուրը դրսից կկրենք, տունը խոնավ, պատերը վրեքս կբլի»,-ասում է տիկին Հռիփսիմեն։

Տիգրան Մեծ 5 վթարային շենքի բնակիչներն էլ ասում են, որ շենքում 3 ընտանիք է մնացել, շենքը իրենց աչքի առաջ անտարբերության պատճառով փլուզվում է։ Այս շենքի բնակիչները ևս լսել են կառավարության խոստումների մասին և ոչ միայն հավատ չունեն այլ ասում են` եղունգ ունես, գլուխդ քորի։



«Ըստեղ ուրա երկիր, ուր ա պետություն։ Նիկոլը ամեն ինչ էրեց, որ մարդիկ հիասթափվին ու էրթան երկրից։ Սաղ պրոբլեմ է, պրոբլեմ ու պրոբլեմ»,-ասում է Տիգրան Մեծ 5 վթարային շենքի բնակիչը։

Վթարային շենքերի բնակիչները մի քանի ամիս առաջ են Շիրակի մարզպետի աշխատակազմում եղել։Ասել են` իրենցից կախված ամեն բան արվում է, մնացածը կառավարությունն է որոշում։
Գյումրիի վթարային շենքերի բնակիչները արդեն հույս չունեն, որ պետությունը իրենց առջև ունեցած պարտականությունները կկատարի։

Նշենք նաև, որ վերխրջին անգամ Գյումրիում շենքեր ամրացվել են Լինսի հիմնադրամի ֆինանսական ներդրումներով՝ 2001-2003 թվականներին: Այդ տարիներին ամրացվել է 2500 բազմաբնակարան: Դրանից հետո ոչ որեւէ հիմնադրամի, ոչ էլ կառավարության կողմից որեւէ ֆինանսական հատկացում չի եղել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր