Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:51 11-07-2025

Հայաստանի կալանավայրերը ո՛չ միայն ուղղիչ չեն, այլև կործանիչ են՝ զուտ պատժիչ ֆունկցիա են կատարում

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գաղտնիք չէ, որ Հայաստանի կալանավայրերը ո'չ միայն ուղղիչ չեն, այլև կործանիչ են։ Եթե իրավական տերմինով ասենք` զուտ պատժիչ ֆունկցիա են կատարում։

Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը ո'չ միայն չի կատարում արդարադատության ֆունդամենտալ պահանջը` ուղղել մարդուն, այլեւ մեղանչում է մարդկային բարոյականության դեմ։

Էն որ ասում ենք մտավորականներ... ահա‘ մտավորականներն հենց այս պահին այս կնոջ կողքին, և իբրև մտավորական միջնորդեին, խնդրեին, պահանջեին տիկնոջ նկատմամբ մարդասիրական վերաբերմունք։

Երբ խոսում ենք երկրում դեմոգրաֆիական ճգնաժամի մասին, որը ազգային անվտանգության սպառնալիքների թվին է պատկանում, ապա երեք երեխա ունեցող կնոջ նկատմամբ առնվազն պե՞տք է այդ տարբերակված մոտեցումը լիներ:

Հանցանք է մարդկային բարոյականության դեմ մեղանչելը, որը անպայման կվերադառնա նույն դատավորին...

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի