Ներքին 1 տարի առաջ - 17:32 10-07-2025

Նոր Խարբերդի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին հակառակ։ Մասնավորապես՝ անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված օտարման արգելքը՝ 2021 թվականի ընթացքում կազմակերպած աճուրդ-վաճառքով 13 միավոր, ընդհանուր՝ 9,5 հա մակերեսով արոտավայրերն օտարել է տարբեր անձանց, որով էական՝ շուրջ 142․694․213 ՀՀ դրամի վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին։

Բացի այդ, համայնքի ղեկավարը, անձնական այլ դրդումներից ելնելով, 2021 թվականի փետրվարի 16-ին կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է տեղեկանքներ այն մասին, որ Նոր Խարբերդ համայնքի տարածքում գտնվող 5 հողամասերը չեն դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի շարքին և ենթակա են մասնավորեցման, մինչդեռ դրանք հանդիսացել են օրենքով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողեր։

Նոր Խարբերդ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությանն առաջարկվել է «Դատախազության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով քննարկել սույն քրեական վարույթով հաստատված` օրենքի խախտմամբ օտարված անշարժ գույքերի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում