Մամուլ 1 տարի առաջ - 08:59 10-07-2025

Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները կարծես հետևողականություն են դրսևորում՝ սեփական ձեռքով ոչնչացնելու երկրի ներդրումային միջավայրը։ Հերթական անգամ թիրախում են հայտնվել կառուցապատողները՝ անշարժ գույքի շուկայում ակտիվ տնտեսվարողները, որոնք վերջին տարիներին դարձել են հազարավոր աշխատատեղերի, քաղաքաշինական զարգացման ու հարկային մուտքերի հիմնական աղբյուրներից մեկը։ Սակայն փոխանակ աջակցելու այս ոլորտին՝ իշխանությունները հերթական անգամ հարվածում են ամենաանարդար և հակաբիզնես մեխանիզմով. նրանք պահանջում են գույքահարկ վճարել շինարարության փուլում գտնվող, այսինքն՝ դեռևս չկառուցված ու չավարտված շենքերի համար, ինչը աբսուրդի ժանրից է։

Խոսքն այն շենքերի մասին է, որոնք չունեն ավարտական ակտ, այսինքն՝ որպես գույք գրանցված չեն։ Բայց իշխանությունները, հենվելով վիճելի ու հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների վրա, սկսել են հարկեր պահանջել նաև այդ շենքերից, այսինքն՝ փաստացի ոչնչից՝ հիմնվելով արհեստական մեխանիզմների վրա։

Ստացվում է՝ կառուցապատողը դեռևս չի ավարտել շենքի շինարարությունը, բայց իշխանությունները արդեն հաշվարկում են, թե իբր այն 100 % պատրաստ է, և պահանջում են համապատասխան գույքահարկ վճարել։
Մասնագետների հավաստմամբ, այս քաղաքականությունը բազում վտանգներ է պարունակում իր մեջ։ Նախ՝ այն ունի հետադարձ ուժ, ինչը հակասում է տնտեսական կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին։ Այսինքն, երբ բիզնեսը ներդրում է արել տարիներ առաջ՝ գործող օրենսդրության պայմաններում, այժմ պետությունը խաղի մեջ է մտցնում նոր կանոններ և դրանք տարածում նաև անցյալում մեկնարկած ծրագրերի վրա։ Սա ոչ միայն անարդար է, այլ նաև անմիջական հարված է հասցնում վստահությանը պետության ու բիզնեսի միջև։

Երկրորդ՝ կիրառվող ֆինանսական բեռը երկակի է։ Կառուցապատողներն արդեն վճարում են հսկայական տեղական տուրքեր շինարարության թույլտվությունների երկարաձգման համար։ Հիմա իշխանությունները նրանց պարտադրում են նաև գույքահարկ վճարել այն գույքի համար, որը դեռևս կառուցված չէ։ Դա արդեն խախտում է ողջամտության սահմանները։

Երրորդ՝ սա ուղիղ ճանապարհ է սնանկության, անավարտ շինարարությունների և հազարավոր ընտանիքների հիասթափության։ Եթե կառուցապատողը չի կարողանում վճարել նոր առաջացած գույքահարկը, նա չի կարող երկարաձգել շինթույլտվության ժամկետը։ Տուժում է ոչ միայն բիզնեսը, այլ նաև շարքային քաղաքացին, ով վարկով գնել է ապագա տունը, և տուժում է նաև պետությունը՝ հարկերի հավաքագրումը դառնում է անհույս։

Նման մոտեցումը ոչ միայն անօրինական է, այլև ոչ բարոյական։ Մինչև վերջերս իշխանություններն էին խուսափում երկարաժամկետ շինթույլտվություններ տալուց՝ ստիպելով կառուցապատողներին կարճ ժամկետներ ընդունել՝ հետագայում անվճար երկարաձգելու խոստումով։ Այժմ, նույն այդ երկարաձգման համար նրանք սկսեցին գանձել միլիոնավոր դոլարների տուրքեր։ Եվ հիմա, չբավարարվելով այդքանով, նաև գույքահարկ են պարտադրում, ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։

Այս ամենը միասին արդեն քաղաքական որոշում է, որի թիրախը ոչ միայն կառուցապատողներն են, այլ ազատ ու անկախ հայկական բիզնեսը՝ որպես երևույթ։ Սա մեսիջ է բոլոր ներդրողներին՝ տեղական թե արտասահմանյան, այն է՝ հանկարծ չգաք Հայաստան, այստեղ կարող են ցանկացած պահի փոխել կանոնները և հետադարձ ուժով իչիք դարձնել ձեր հաշվարկներն ու ծրագրերը։

Հա, ի դեպ, չմոռանանք, որ Հայաստանի քաղաքացին «տուգանքի մատերիալ չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»