Ներքին 1 տարի առաջ - 16:30 09-07-2025

Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից

«Քառօրյա պատերազմից հետո կորցրել էր իր միակ որդուն, ժամկետային զինծառայող էր։ Դժբախտ պատահարից էլ ինքը դարձավ հավերժի ճամփորդ։ Շատ ցավալի է, գյուղում անտառապահ էր աշխատում կնոջ հետ։ Տղայի մահից հետո, իրար հետ մոլորված, սենց ապրում էին»,- ասաց Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի վարչական ղեկավար Վիգեն Գասպարյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ մեքենա է վերցրել գյուղից իր բարեկամուհու համար ծանրոց ստանալու է գնացել ու ճանապարհին տեղի է ունեցել այդ ողբերգությունը։

Հիշեցնենք որ երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ծաղկահովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին