Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:25 09-07-2025

«Քննչականում գործեր են սարքվում. ձայնագրությունը կա՝ մարդիկ չկան». փաստաբանների ահազանգը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբանական համայնքից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանի ընկերության ձերբակալված աշխատակիցների առաջ ձայնագրություններ է դրել, որտեղ լսվում է քաղաքացու խոսակցություն, թե իրեն ստիպողաբար՝ շահագրգռելով բերել են հավաքի։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ փաստաբանները հայտնել են, թե պարզել են արդյոք քննիչները՝ ովքեր են այդ մարդիկ, կա արդյոք մեկը, որը իրականում կգա ու կասի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնն իրենն է, և իրեն, այո, ստիպել են անցած շաբաթ իրականացված, Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված ակցիային մասնակցել։ Ի պատասխան այս պնդումների՝ չի եղել գեթ մեկ անձ, որը իրավապահներին անձամբ պատմած լինի այդ մասին. բացառապես ձայնագրություններ են եղել, որոնք, կասկածներ կան, որ սարքված են:

«Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ շրջանակի իր աղբյուրներից պարզեց, որ գործարարի ընկերության աշխատակիցներին երեկ՝ գիշերը, տարել են դատարան կալանավորելու նպատակով, ու կալանքները այսքանով չեն սահմանափակվելու. Փաշինյանը դեռ շատերին է բանտ ուղարկելու:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կենտրոնական գրասենյակում և գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի տանն իրականացվեցին խուզարկություններ։ Դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտվել են հուլիսի 4-ին հաջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր. 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մարդկանց անգամ կալանքի են տանում, բայց չկա մի քաղաքացի, որին իրականում ստիպել են ակցիայի մասնակցել, և որը հայտնել է քննիչներին այդ մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին