Ներքին 1 տարի առաջ - 15:35 08-07-2025

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնում ՀԱԵ-ի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ։ Մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային Քրիստոնեական ընտանիքի էական ու անփոխարինելի անդամ է և մեծապես նպաստում է էկումենիկ շարժմանը և Եկեղեցու համատեղ վկայությանն ամբողջ աշխարհում։
Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։

Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին։ Խոսքը, որն ընկալվում է որպես թշնամական կամ նսեմացնող կրոնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական պառակտումները այն ժամանակ, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ են միասնությունն ու փոխըմբռնումը։

Այս համատեքստում՝ ԵՀԽ-ն հարգանքով կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝

• Ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները։
• Զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում։
• Հարգել կրոնական ազատության, օրինական ընթացակարգերի և հավատքի խաղաղ արտահայտման սկզբունքները։
• Խրախուսել պետական կառույցների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու մնայուն դերը երկար ժամանակ մեծապես նպաստել են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային Քրիստոնեական համայնքի հոգևոր կյանքին և զորացմանը։ Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների իմաստության և խորաթափանցության համար, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի բարեկեցության, ինչպես նաև առկա խնդիրների՝ արդարության, խաղաղության և բոլորի հանդեպ հարգանքի վրա հիմնված կարգավորման համար։

Այս կարևոր պահին մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին գործելու պատասխանատվությամբ, նրբանկատությամբ և հավատարմությամբ այն արժեքներին, որոնք նպաստում են արժանապատվությանը, երկխոսությանը և խաղաղ համակեցությանը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից