Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 07-07-2025

Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան

«Դուք պետք է վախենաք այն ժամանակ, երբ մարդիկ սկսեն խոսել, թե հարցերը պետք է լուծել Նիկոլի ձևով, ձեր ձևով»,- ԱԺ-ում Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հրցի քննարկմանն իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ական պատգամավորներին։

«Ահաբեկչությունը ձեր ձևն է, ֆիզիկական խոշտանգումները ձեր ձևն է, հոգեբանական բռնությունն էլ է ձեր ձևը»,- ասաց Մկրտչյանը։

Վերջինս նաև դիմեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին․ «Ես անգամ իմաստ չեմ տեսնում ձեզ հորդորելու, որ տեսնեք, թե ինչ է տեղի ունենում ձեր քթի տակ։ Ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը, ինչ կարող էր տեղի ունենալ իրավաբանի հետ, դուք Նիկոլի, իշխանազավթի իրավաբանն եք դարձել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը