Ներքին 1 տարի առաջ - 22:15 05-07-2025

Վաղը կավարտվի Գյումրիում մեկնարկած ստորագրահավաքը

Գյումրիում կիրակի օրվանից սկսվել է ստորագրահավաք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հալածանքները դադարեցնելու և նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Վաղը կավարտվի Գյումրիում մեկնարկած ստորագրահավաքը։ Այս մեկ շաբաթվա օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ գալիս և ստորագրում էին, այդկերպ ցույց տալով իրենց սերն ու հարգանքը Սրբազանի հանդեպ։

Ստորագրահավաքը նախաձեռնել է ժողովրդը, իսկ ժողովրդի ձայնը իրավաբանորեն ձևակերպել է փաստաբան Թամարա Յայլոյանը, ով Միքայել Սրբազանի կողմից ունի լիազորություն պաշտպանելու վերջինիս շահերը։

Փաստաբանի խոսքով` այդ ստորագրությունները բնութագրում են Սրբազանի անձը և դրանք բնակչության վերաբերմունքն են Միքայել Սրբազանի նկատմամբ։ Յայլոյանն ասում է, որ խափանման միջոցի քննության հարցում շատ կարևոր է բնութագիրը։

«Մարդիկ ընդունում են, սիրում և հարգում են Սրբազանին, անկախ այն հանգամանքից, որ նա վարկաբեկվում է իշխանության կողմից»,- ասում է փաստաբանը։

Սրբազանի աջակիցներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բարոյական իրավունք չունի մտնելու եկեղեցու և ժողովրդի արանքում։

Հավաքված ստորագրությունները ուղարկվելու են Նիկոլ Փաշինյանին։

Այս պահի դրությամբ հազարավոր ստորագրություններ են հավաքվել։





Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի