Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:13 04-07-2025

Գագիկ Մելքոնյանի աղջիկը, Սասուն Միքայելյանը հող ունեն Սևանում, իրենց կարելի՞ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազին

Ձեռքումս է 1900,5 մետր նիշից ներքև 339 նման սեփականության մասին փաստաթուղթ, որի մեջ օրինակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի աղջիկն է, ՔՊ վարչության անդամ կա։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց անուններ հրապարակել, Մանուկյանը դիմելով ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին ասաց. «Պարոն Մելքոնյան, կասե՞ք, որ ձեր աղջկա անունով այնտեղ հող կա Սևանում։ Ցույց կտամ հեսա ցուցակում։ ՔՊ վարչության անդամն էլ Սասուն Միքայելյանն է։

Տիկին դատախազ, եթե հողատարածքի վրա անօրինական շինություն կա, դա որևէ կերպ արգելք է հանդիսանում, որ այդ հողը հանվի մրցույթի, եթե արգելք է, ապա ի՞նչ հոդվածի հիման վրա։ Դուք ասում եք, որ Սեյրան Օհանյանը որպես բարձրաստիճան պաշտոնյա օգտվել է։ 2016 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Սեյրան Օհանյանը ի՞նչ պետական պաշտոն է զբաղեցրել։ 2016-ից մինչև 2018 թվական մայիսի 8, երբ որ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ չեն օրինականացրել այդ գույքը, եթե ունեին այդքան լծակ, կարող էին, չէ՞, հասցնել»։

Ի պատասխան գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ճշտեց, որ տվյալ նիշից ցածր ոչ թե 339, այլ 991 գույք կա Սևանի ափին։

«Պատահական չի, որ ես այդ թիվը անգիր հիշում եմ, և այդ ձեր ներկայացրած Excel ֆայլն էլ ենթադրում եմ՝ մեր կողմից կազմված ֆայլի մի մասն է։ Ամբողջ Սևանի ավազանով, 2022 թվականի սեպտեմբերից ես եմ հանձնարարությունը տվել, զբաղվում ենք և միայն Սեյրան Օհանյանի գույքը չի, այո, կան պաշտոնատար անձինք և պաշտոնավարող պաշտոնատար անձինք, ում հետ փոխկապակցված գույքեր կան և գույքերը ուսումնասիրության առարկա են հանդիսանում։

Ուսումնասիրությունը գուցե փափուկ է հնչում, բայց դա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրությունից հետո դառնում է պատշաճ հաղորդում ու քրեական վարույթ։ Այսինքն այս առումով մենք չունենք մի իրավիճակ, որ կախված անձից, թե ում է պատկանել, բնության հատուկ պահպանվող տարածքը, եթե արդեն հասել է այն փուլին, որ պիտի վերադարձվի պետությանը, չվերադարձվի կամ հասել է այն փուլին, որ պետք է քրեական հետապնդում հարուցվի, չհարուցվի։

Տիկին Թովմասյանին ասացի, որ Սիվիլնեթը մեզ ուղարկել է այդ հաղորդումը, վերաբերում է այո, Սասուն Միքայելյանի տիրապետության ներքո գտնվող տարածքի և այո, այդ հաղորդումը, որ մեզ տրվել է լրագրական հետաքննության արդյունքում, շատ ցավալի է, որ ոչ նախկին պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են այդ տվյալներին, ոչ գործող պաշտոնատար անձինք, շատ հաճախ մեզ սրա մասին տեղեկատվություն չեն տալիս, մենք իմանում ենք բաց աղբյուրներից կամ մեր ուսումնասիրությունների արդյունքում։

Մենք ուղիղ վերստուգիչ գործառույթներ չունենք, այս առումով նշեմ, որ բոլորը, եռապատիկ ավել, քան ձեր ձեռքի տակ է, բոլորը ուսումնասիրության առարկա են, պետական շահերով, համայնքային շահերով, որովհետև Դրախտիկը նաև համայնք է և համայնքային մարմնի լիազորությունների հիման վրա է դուրս բերվում շատ հաճախ օրինական տիրապետությունից, գտնվում են մեր տեսադաշտում»։

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, Աննա Վարդապետյանն ասաց. «Սեյրան Օհանյանը այս ժամանակահատվածում այլևս չի պաշտոնավարել և ես նշեցի, որ 2010-ից 2015 թվականների ընթացքում է հողամասը ինքնակամ զավթվել, 2011-2016 թվականների ընթացքում է գտնվել հատուկ պաշտպանության ներքո և 2016 թվականի երկրորդ կիսամյակում է, որ ՊՆ–ի կողմից ըստ էության որպես ներդրումային ծրագիր օրինականացվել է։ Ես նշեցի, որ իր պաշտոնավարման ժամանակ իր վարորդ հանդիսացած անձի հետ փոխկապակցված անձինք են մասնակցել աճուրդին և դրանցից մեկը հաղթող է ճանաչվել։

Իմ որևէ միջնորդագրի մեջ ես չեմ նշել, որ Սեյրան Օհանյանը Արծվիկ Մինասյանի կողմից օրինականացմանը մասնակցելու գործընթացի ժամանակ պաշտոն է զբաղեցրել, ավելին ընդգծել եմ, որ իր կողմից պաշտոն զբաղեցնելու ժամանակ իր հետ փոխկապակցված անձինք են մասնակցել մրցույթին և հաղթող են ճանաչվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին