Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:54 01-07-2025

Հոգեւորականներին կալանավորեցին, հերթը նրանց շրջապատի ունեցվածքը ստուգելունն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգը, եկեղեցական գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց եւ կալանքից բացի, այժմ զբաղված է նաեւ նրանց շրջապատի ներկայացուցիչների գույքերի ուսումնասիրությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ստուգվում են այն անձանց ունեցվածքները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել կամ կապ են ունեցել կալանավորված երկու եպիսկոպոսների հետ։

Թե ինչով կավարտվի փնտրտուքի այս գործընթացը, դեռ վաղ է ասել, սակայն արդեն մեկնարկել են լայնածավալ որոնումներ, թե ով ինչ ունի, ինչպես, երբվանից:

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին առաջադրվել է մեղադրանք՝ ահաբեկչություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում եւ իշխանության զավթման փորձ՝ մի ժամկետանց փաստաթղթի հիման վրա։ Նա գտնվում է կալանքի տակ։ Կալանավորված է նաեւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ում դեմ քրեական հետապնդման հիմքերից մեկը եղել է երկու տարի առաջ՝ հունիսին արված հրապարակային խոսքը, այն է` «անհրաժեշտություն կա ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում` փրկելու մեր երկիրը դավաճաններից»: Նույն` իշխանազավթման մեղադրանքով կալանքի տակ է նաեւ հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանը, որը հայտարարել էր, թե եկեղեցու կողքին է եւ իր ձեւով կմասնակցի եկեղեցու պաշտպանությանը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց մոռացել է ժողովրդավարության մասին` անցնելով դիկտատուրայի»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը