Արտաքին 1 տարի առաջ - 14:38 30-06-2025

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային:

«Հայաստանի և Ադրբեջանի հարցի վերաբերյալ մենք միշտ ընդգծել ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը և խրախուսել ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության համար։

Մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-ասել է Բաղային:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը