Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:14 28-06-2025

Ո´չ փախուստ, ո´չ հրադադար, Նիկոլ, չի լինի․ Լևոն Զուրաբյան

Գերագույն գլխավոր հայհոյախոսը հրադադար է խնդրում մի պատերազմում, որը հենց ինքը արձակեց սեփական ժողովրդի վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Սա, ըստ էության, պարտության խոստովանություն է:

Նա չէր սպասում, որ իր գլխավոր, փառահամար «արժանիքը»` վայրահաչ պղծալեզությունը, որով թիրախավորեց իր բոլոր քաղաքական հակառակորդներին, առաջին հերթին` Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հասարակության վրա լրիվ հակառակ ներգործություն կունենար:

Նա չէր սպասում, որ ամբողջ մեր հանրությանը դրանով միայն դեմ կհաներ իրեն: Մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ իր ամբողջ շրջապատը դարձան համազգային պախարակման, անպատվության եւ անեծքի առարկա:

Փաշինյանի հանրային համարումն էլ ավելի գահավիժեց, իսկ փաշինյանական իշխանությունն ավելի խորապես ընկալվեց որպես օտարածին և Հայաստանի համար սպառնալից օրակարգերի հաղորդակ:

Հիմա մանկամիտ մի շուստրիությամբ նա հրադադար է աղերսում: Չի հասկանում, որ այս ընթացքում անցել է սահմաններ, որոնք իր հաշտությունը սեփական ժողովրդի այլեւս անհնար են դարձրել:

Միակ բանը, որ հաջողեց այս գարշաբերան արշավի արդյունքում, այն էր, որ կարողացավ մեր հանրությանը ժամանակավորապես շեղել մեր առաջ ծառացած կենսական մարտահրավերներից եւ իր կառավարման աղետալի ձախողումներից: Ընդամենը` ժամանակաորապես:

Այդ մարտահրավերների և ձախողումների մասին` հաջորդիվ: Ո´չ փախուստ, ո´չ հրադադար, Նիկոլ, չի լինի»,- գրել է նա։