Ներքին 1 տարի առաջ - 16:25 27-06-2025

Իմ լավ ընկերոջը բանտ են նստեցրել անհեթեթ մեղադրանքներով․ Ֆիլիպ Կիրկորովը դիմել է Փաշինյանին

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով պատվիրանները։

Կիրկորովը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը, որն ի պաշտպանության ՀԱԵ-ի է հանդես եկել, աբսուրդային և շինծու մեղադրանքներով կալանավորված է։ Նա կոչ է արել դադարեցնել ՀԱԵ-ի նկատմամբ հետապնդումները և ազատ արձակել Կարապետյանին։

«Իմ լավ ընկերոջը՝ Սամվել Կարապետյանին, բանտ են նստեցրել բացարձակապես անհեթեթ մեղադրանքներով»,- ասել է նա։