Ներքին 1 տարի առաջ - 18:37 26-06-2025

Ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների և խոշտանգումների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում: Պատգամավորն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահող:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ:

Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին: Մենք հավասարեցնում ենք ռազագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին: Եվ, ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների:
Սա ամբողջովին խարխլում է Ժնեւյան կոնվենցիայի տրամաբանությունը, խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն՝ զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է:

Իսկ երբ մենք խոսում ենք ռազմագերիների մասին, երբ խոսում ենք գերիների փոխանակման մասին, պետք է չմոռանանք, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն: Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է:

Բայց, ավելին՝ Ժնեւյան կոնվենցիաները, միանշանակ, սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն, նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում: Դրանք են՝ անդամալույծները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները: Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, այս զեկույցը մենք օգտագործում են որպես հիշեցում այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքը դեռ գործում է: Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բոլոր ավտորիտար ղեկավարներին, որ միջազգային քրեական իրավունքում, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:

Շնորհակալություն»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի