Մշակույթ Տեսանյութ 1 տարի առաջ - 21:39 25-06-2025

«Ծիլք» համույթը Իսպանիայում բարձր է պահում ազգային մշակույթի պատիվը

Օրերս Բյուրեղավանի ազգային պարերի «Ծիլք» երգի-պարի ազգագրական համույթը, որը հիմնադրվել է 2020 թվականի պատերազմից հետո, հրավիրվել է մասնակցելու Իսպանիայում անցկացվող միջազգային պարի փառատոնին։

Համույթը ներկայացնում է հայկական ազգային պարեր։ Համույթի պարուսույց Միքայել Խաչատրյանի խոսքով՝ մասնակցությունը կազմակերպվել է բացառապես սեփական միջոցներով։ Սա նրանց առաջին միջազգային փորձը չէ. 2024-ին «Ծիլք»-ը մասնակցել է Բուլղարիայում կայացած փառատոնին և վերադարձել մրցանակով։

«Ճանապարհածախսը, կեցության և մնացած բոլոր ծախսերը հոգացել ենք ինքնուրույն։ Մարզպետարանին աջակցություն խնդրանքով չենք դիմել, սակայն Կոտայքի մարզպետը աջակցել է՝ տրամադրելով գումար նոր Վան-Վասպուրական տարազներ ձեռք բերելու համար, որպեսզի երեխաները հենց դրանցով էլ ներկայանան փառատոնին»,- ասաց պարուսույցը։

Փառատոնը, որը կազմակերպվում է Իսպանիայի նահանգապետի նախաձեռնությամբ, կոչվում է «Ֆոլկլորի միջազգային փառատոն»։

Համույթի հրավերը նույնպես ստացել են հենց նրանից։ Քանի որ փառատոնը պետական է, մասնակցության վճար չի պահանջվում։ Ընդհանուր ծախսերը կազմել են մոտ 1000 եվրո։

«Մասնակցել ենք ալաշկերտի քոչարիով, թաշկինակներով պարով և այլ ավանդական համարներով։ Մեծ արձագանքներ ենք ստացել, արժանացել ջերմ ընդունելության։ Հունիսի 27-ին գալահամերգի ընթացքում կրկին հանդես կգանք ավանդական պարերի երկու շարքով»,- հավելեց Խաչատրյանը։ Հուլիսի 2-ին համույթը հանդես կգա նաև Իսպանիայի հայ համայնքի համար։ Այդ ելույթի բոլոր ծախսերը հոգացել է համայնքը։

Oragir.News-ը զրուցեց նաև փառատոնի մասնակից սաներից մեկի ծնող Աննա Մարտիրոսյանի հետ, որը նույնպես համույթի սան է։

«Երկու երեխաներս էլ հաճախում են ազգային պարերի։ Ինքս էլ եմ ոգևորվել ու սկսել պարել։ Մրցույթին մասնակցում են 12 սան։ Երեկ կայացած փառատոնին մասնակցեցին բազմաթիվ երկրներ։ Ֆինանսավորում չենք ունեցել. ծախսերը հոգացել են ծնողները և համույթը։ Մրցույթի առաջին փուլը կայացավ Կալելյա քաղաքում, իսկ երկրորդը՝ Բարսելոնայում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Երեխաները հիանալի ելույթ ունեցան և բարձր պահեցին մեր ազգի պատիվը։ Այս օրերին, երբ ազգայինը առավել քան երբևէ կարևոր է, նման ներկայացումները մեծ պատիվ են մեզ համար»,- ասաց Մարտիրոսյանը։

Համույթը հայրենիք կվերադառնա հուլիսի 7-ին:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան