Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
Րոպեներ առաջ «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը գրել է.
«Էջմիածին քաղաքի մուտքի մոտ «վերևից» հրահանգով ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ և անհայտ պատճառաբանությամբ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ այս մասին ահազանգել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: