Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:05 20-06-2025

Փաշինյանի քայլերը նման են Սաակաշվիլու քայլերին, կարծում եմ՝ վախճանն էլ Սաակաշվիլու օրինակով կլինի

Իմաստուն խոսք կա՝ մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Սամվել Կարապետյանի գործը, կյանքը բոլորիդ աչքի առաջ է։ Միայն ստեղծել է, բարիք է գործել Հայաստանում և Արցախում իր միջազգային հեղինակությամբ։ Եվ այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով, այլև պարզ, հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքով, վկայությունն է իր մեծության։ Դուք ինքներդ որոշեք՝ ոնչնչությունն ով է և ոչնչություններն ովքեր են»,-ասաց Վարդանյանը։

Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի քայլերը հաճախ են հիշեցնում Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլու քայլերը։

«Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով, վրաց ժողովուրդը շատ կտրուկ ու միասնաբար հակադարձեց դրան։ Նմանությունները և զարգացումները շատ են համընկնում։ Եվ վախճանն էլ, կարծում եմ, այդպես է լինելու»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ Սամվել Կարապետյանն ուժեղ, կամային մարդ է, և այս ապօրինությունն իշխանությունը չի մարսելու։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում