Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:45 12-03-2024

Կյանքը տենց դաժան ու հետաքրքիր բան է. Փաշինյանը՝ Սաակաշվիլու գրած նամակի մասին

Տեսնում եք՝ կյանքն ինչ բան է, ես այն ժամանակ բանտում էի, նամակ-ուղերձ էի գրել Սաակաշվիլիին, հիմա ինքն է բանտից ինձ գրում: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ դեռևս 2009-ին ինքը բանտից նամակ-ուղերձ է հղել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:

«Կյանքը տենց դաժան ու հետաքրքիր բան է, էն ժամանակ իմ մտքով կանցնե՞ր, որ գալու է մի օր, որ ինչպես ես եմ բանտից իրեն գրում, ինքն է ինձ բանտից ինձ գրելու»,-ասաց նա:

Լրագրողը երկար ընթերցեց այդ նամակից որոշ հատվածներ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Սաակաշվիլիին հրաժարական տալ՝ նշելով. «Իշխանությունը պետք է իրեն պարտված ճանաչի հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար»:

«Հնարավո՞ր է, որ դուք հետևեք ձեր կոչին, հորդորին, որով դիմել էիք Վրաստանի նախագահին և հեռանաք»,- հարց ուղղեց լրագրողը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես դա արդեն արել եմ: Այդքան փոքր բա՞ն է 2021-ի իմ հրաժարականը, արտահերթ ԱԺ ընտրություն անելը, այդ ընտրությունների մրցակցային, ազատ ու արդար համարվելը:

Դուք կարող եք տալ երկրորդ հարցը, ասեք՝ շատ լավ, հրաժարական տվեցիր, քո ասածը առաջին մասով արեցիր, բա հետո ինչո՞ւ մասնակցեցիր ընտրություններին: Դրան էլ տասնյակ անգամ տվել եմ պատասխան: Այն ժամանակ իրադրությունն այնպիսին էր, որ քաղաքական ուժերի մի մասը ասում էր, որ պետք է իշխանությունը փոխանցես մեզ: Ես ասում էի՝ ես չեմ կարող իշխանությունը փոխանցել որևէ մեկին, որովհետև ես իշխանության տերը չեմ: Այդ իշխանությունը անտեր չի, որ ով գա կանգնի դռան մոտ ասի՝ իշխանությունը տուն, ասենք՝ հեսա, տալիս ենք: Իշխանությունը տեր ունի և ես հրաժարական տալով իշխանությունը վերադարձնում եմ ժողովրդին, և ես գնացել եմ ժողովրդի առաջ կանգնել եմ, ասել եմ՝ ես պարտության պատասխանատուն եմ:

Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, դատիր ինձ, եթե որոշես, որ ինձ պետք է գնդակահարես, ես անմռունչ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը