Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:57 19-06-2025

Եթե ՀԷՑ–ն ազգայնացվի, սեփականատերը միջազգային ատյաններում հաղթանակ կտանի. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսել է Հայաստանի իշխանության կողմից ՀԷՑ-ի ազգայնամցման հետևանքների մասին:

Ըստ նրա՝ միջազգային պրակտիկայում կա ազգայնացման կամ պետականացման նախադեպ, սակայն շատ են եղել դեպքեր, որ միջազգային իրավական ատյանները հօգուտ սեփականատիրոջ են որոշումներ կայացրել:

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի դեպքում նույնպես այդպիսի հավանականություն կա, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից դա պետք է արվի ոչ խտրականության հիման վրա: Ահա այստեղ է, որ Հայաստանը պարտվելու է միջազգային ատյաններում, քանզի այն բոլոր գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ-ի ազգայնացմանը եղել են խտրական և ոչ արդար վերաբերմունքի առկայության պայմաններում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի