Ներքին 1 տարի առաջ - 15:28 19-06-2025

Փաշինյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ նիստին. Բելառուսի ԱԳ նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ և հեռակա կարգով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։

ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) մյուս ղեկավարները, բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։

«Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապի միջոցով», - ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության ղեկավարին։

Եվրասիական տնտեսական ֆորումը տեղի կունենա Մինսկում հունիսի 26-27-ը։ Այն համընկնում է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։

Անցյալ տարվա վերջին Փաշինյանն ասել էր, որ ՀՀ պատվիրակությունները չեն մասնակցի Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ նիստերին կամ կմասնակցեն հեռակա կարգով։ Հայտարարությունն արվել էր Մինսկի և Երևանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին