Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:34 18-06-2025

Քննարկել ենք շատ վաղ ժամի. Հրապարակ

Թեեւ արդեն քանի օր է՝ տարածաշրջանը եռում է, եւ Հայաստանը վտանգից 5 պակաս վիճակում է, սակայն պետության ղեկավարն ու նրա խմբակը մեզ սպասվող ռիսկերի եւ իրենց անելիքների մասին խոսելու փոխարեն Եկեղեցու դեմ արշավով են զբաղված։ Ստեղծված իրավիճակի մասին միայն մեկ՝ ԱԳՆ-ի հայտարարությունն է եղել, որով դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։ Երեկ ՔՊ-ականներից փորձեցինք ճշտել՝ գնահատե՞լ են ռիսկերը, կա՞ն այդ ուղղությամբ քայլեր։ Բոլորը պատասխանցին՝ քննարկել են ռիսկերը: Իսկ ինչո՞ւ այդ մասին չեն հայտնում, որ հանրությունն էլ հանգիստ լինի, որեւէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստանին վերաբերող ռիսկ չկա՝ առայժմ․ «Եթե Հայաստանին առնչվող որեւէ բան լինի, բնականաբար, կլինի օպերատիվ արձագանք»։ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Իրանում ստեղծված իրավիճակից րոպեներ անց Հայաստանը գնահատել է ռիսկերը։ «Գնահատել ենք, քննարկել ենք շատ վաղ ժամի՝ լույսը չբացված, միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք։ Թիվ 1 ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տեւել եւ այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաեւ այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարեւան է պետք, այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է»,- ասաց նա: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Վրաստանի սահմանին բեռնատարների կուտակումներին եւ հարցին՝ եթե կառավարությունը ռիսկերը գնահատում է, ինչո՞ւ են նման խնդիրներ առաջանում, ասաց․ «Իրանում ռազմական գործողություններ են։ Ռիսկը գնահատել՝ չի նշանակում այդ ռիսկը վերացնել։ Նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, եթե չես կառավարում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն