Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 17-06-2025

Նիկոլը գնում է Թուրքիա՝ իր հայրենիք, բարեկամների մոտ. հարցում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա։

«Վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Թուրքիայի նախագահի կողմից հրավեր է եղել՝ երկկողմ ֆորմատով։ Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են, և մենք պետք է աշխատենք որ ընդհանրապես դրանք չեզոքացնենք: ՀՀ կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա»,- նշել է ԱԺ նախագահը:

Oragir.News-ը շրջել է Երևանում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում Թուրքիա»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գնում է իր հարազատ երկիր, որոշներն էլ ասացին, որ գուցե ինչ-որ հարցեր պետք է քննարկվեն։

«Գնում է բարեկամների մոտ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գնում է հանգստանալու։ «Գնում ա լողանալու, Թուրքիան լավ հանգստի տեղ ա, գնում ա հանգստանա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գնում է իր հայրենի երկիր։ «Գնում է իր հայրենիք, թող այնտեղ էլ մնա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
23:20 ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում երկու հարվածով ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի զինյալին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է