Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:20 16-06-2025

Շոկի մեջ ենք, խելքի չենք գալիս․ աղետից հետո Ապարանը մնացել է առանց տանիքների

«Խայտառակ իրավիճակ էր Ապարանում։ 20 րոպե տևած աղետը հասցրեց այնպիսի վնաս, որ նույնիսկ մեկ շաբաթ շարունակ ուսումնասիրելուց հետո հնարավոր է՝ չկարողանանք տալ լիարժեք, 100 տոկոսանոց գնահատական», – Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ապարանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Քոչարյանը։

Ըստ նրա՝ ամենաողբերգականն այն է, որ ամբողջ Բաղրամյան փողոցի շենքերի տանիքները վերացած են, պատշգամբները փլուզված, իսկ որոշ բնակարաններում անգամ պատուհանները կոտրվել են, թիթեղները ներս թափանցել։ Բացի նյութական վնասից, կան նաև ծանր վնասվածքներով քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

«Առաջին անգամ ենք ականատես լինում նման բանի։ Այսքան տարիների ընթացքում նման երևույթ չենք տեսել։ Վնասների ծավալն ահռելի է՝ Բաղրամյան փողոց, Գարեգին Նժդեհ փողոց, այլ տարածքներ։ Մեր երկու դպրոցների տանիքներն ամբողջությամբ վերացել են։ Մշակույթի տան, արվեստի դպրոցի պատուհաններն ու տանիքները՝ նույնպես։ Եթե աղետն ավելի լայն տարածում ունենար, ապա հնարավոր է, Ապարանը պարզապես չմնար»,- ասաց Մարիամ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ կատարվածը կարելի է համեմատել միայն հոլիվուդյան ֆիլմերում տեսած տորնադոյի տեսարանների հետ։

«Երեկ հենց տեղում էր համայնքի ղեկավարի գլխավորած արտակարգ հանձնաժողովը։ Ամբողջ գիշեր որևէ մեկը տուն չի գնացել։ Մյուս օրը՝ առավոտյան, արդեն սկսվել էին տանիքների վերանորոգման աշխատանքները։ Մարզպետարանից ևս ժամանել էին պատասխանատուներ, որոնք հնարավորինս օգնել են։ Բայց եթե այսօր նորից անձրև գա, ապա առանց տանիք մնացած շենքերն ամբողջությամբ ջրի տակ կհայտնվեն։ Շոկային վիճակ է, բոլորս ցնցված ենք», – եզրափակեց Մարիամ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը