Ավելին 1 տարի առաջ - 11:10 16-06-2025

Վենետիկում բողոքում են Ջեֆ Բեզոսի ճոխ հարսանիքի դեմ

Վենետիկի բնակիչների շրջանում դժգոհություններ են առաջացել Ջեֆ Բեզոսի գալիք հարսանիքի պատճառով, որը, ըստ լուրերի, նախատեսվում է անցկացնել Սան Ջորջո կղզում։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները միջոցառումը համարում են քաղաքային բյուջեի համար շահավետ (հարսանիքի արժեքը գնահատվում է մոտ 10 միլիոն եվրո), տեղի ակտիվիստները մեկնարկել են «Տեղ չկա Բեզոսի համար» անվամբ բողոքի արշավ։

Բողոքողներն առանձնապես քննադատում են սեզոնի ընթացքում ճանապարհների փակումը, ինչը, նրանց խոսքով, խաթարում է տեղի բնակիչների առօրյան։ Քաղաքում հայտնվել են Բեզոսի դեմ քարոզչական պաստառներ, որոնցից մեկը պատկերում է նրա դեմքը Blue Origin հրթիռի վրա, իսկ «Ոչ Բեզոսին» գրությամբ պաստառը կախված է անգամ բազիլիկայի զանգակատնից։ Ակտիվիստները նաև տարածում են թռուցիկներ և կազմակերպում միջոցառումներ՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունը։

Հարսանիքի մանրամասները պահվում են խիստ գաղտնի։ The Guardian-ի տվյալներով՝ արարողությանը հրավիրված է շուրջ 200 հյուր, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Լեոնարդո դի Կապրիոն, Օփրա Ուինֆրին և Դոնալդ Թրամփը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին