Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:19 15-06-2025

Էս ո՞ր դարն է, որ անասունը դաբաղ ընկնի. անտեր երկիր է, ու՞մ ինչ ըսենք. բասենցի

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում մոտ մեկ ամիս է՝ կովերի մոտ տարածվել է դաբաղ հիվանդությունը։ Գյուղացիները չեն հավատում հիմնավորումներին, ասում են, որ հիվանդությունը չէր կարող օդից ընկնել իրենց կենդանիներին կպնել։

Գյուղում տասնյակ կենդանիներ են վարակվել, գյուղացիները կրել են վնասներ, իսկ փոխհատուցման մասին չեն էլ մտածում, որովհետև իրենք էլ չգիտեն, թե ումի՞ց պիտի պահանջեն։

«Անտեր երկիր է, ու՞մ ինչ ըսես, ումի՞ց ինչ ուզես։ Էս ո՞ր դարն է, որ անասունը դաբաղ ընկնի, կամ ուրդի՞ց կպավ էդ հիվանդությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է 90-ամյա Գեղամ Զոհրաբյանը։

Տարեց տղամարդն ասում է, որ իրենց մատից փուշ հանող չկա, բայց եղած ապրուստից էլ զրկում են։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է